22-ամյա ուկրաինացի կենտրոնական պաշտպան Իլյա Զաբարնին կարող է հեռանալ անգլիական «Բորնմութից», հայտնում է El Gol Digital-ը։
Ըստ իսպանական աղբյուրի՝ խաղացողին երկար ժամանակ հետևել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, որն ակումբին կանաչ լույս է տվել ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ «Բորնմութը» պատրաստ է ուկրաինացուն վաճառել հաջորդ ամառ 60 միլիոն եվրոյի դիմաց, իսկ «Ռեալը» կլինի այս տրանսֆերի գլխավոր հավակնորդներից մեկը։
2024/2025 մրցաշրջանում Իլյա Զաբարնին ակումբային մակարդակով անցկացրել է 13 հանդիպում։ Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ վերջերս Մադրիդի «Ռեալի» գլխավոր կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոն ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել և երկար ժամանակով դուրս մնացել շարքից։ Ակումբի մեկ այլ պաշտպան Դավիդ Ալաբան դեռ շարունակում է վերականգնումը։