Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 19-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» տանը նվազագույն հաշվով հաղթանակի հասավ «Շիրակի» նկատմամբ (1:0):
Չարենցավանը ներկայացնող ակումբի կազմում հանդիպման միակ և հաղթական գոլը Կարեն Նալբանդյանի փոխանցումից հետո հեղինակեց Ջոն Բատիգին։
Այս հաղթանակից հետո «Վանը» վաստակած միավորների քանակը հասցրեց 29-ի և պահպանեց դիրքը մրցաշարային աղյուսակում։ «Շիրակը» 6-րդն 24 միավորով։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև