«Մանչեսթեր Սիթին» չի հաղթել 7 հանդիպում անընդմեջ։ Պեպ Գվարդիոլայի սաների հերթական անհաջողությունը տեղի ունեցավ «Լիվերպուլի» դեմ կարևոր խաղում: Խաղի սկզբում Կոդի Գակպոն բացեց հաշիվը, իսկ ընդմիջումից հետո հաղթանակը ձևակերպեց Մոհամեդ Սալահը՝ իրացնելով 11 մետրանոցը։
Խաղի ժամանակ «Էնֆիլդ Ռոուդի» տրիբունաներում երկրպագուները երգ էին երգում, որ մասնագետը վաղն առավոտյան պաշտոնանկ է արվելու:
Ինքը՝ մասնագետը, թեթև ժպիտով է ընդունել երկրպագուների երգը։ Դրանից հետո նա վեց մատ ցույց տվեց տրիբունաներին։
Նման ժեստով կատալոնացին հիշեցրել է, թե քանի չեմպիոնական տիտղոս է նվաճել «Մանչեսթեր Սիթիի» հետ։