Կանանց Հայաստանի ազգային հավաքականը այսօր՝ դեկտեմբերի 1-ին Մոլդովայի Վադուլ Լուի Վոդա քաղաքում տեղի ունեցած երկրորդ ընկերական խաղում պարտվել է դաշտի տերերի՝ Մոլդովայի ընտրանուն։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնաան կայքը։
Առաջին խաղակեսում մոլդովացիները երկու գնդակ են ուղարկել կանանց Հայաստանի ազգային ընտրանու դարպասը։ Մնացած ժամանակահատվածում գոլեր այլևս չեն գրանցվել։
Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի ազգային հավաքականն օրեր առաջ Մոլդովայի հետ անցկացրած ընկերական առաջին խաղում հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի՝ 1:1