«Բարսելոնան» իսպանական Պրիմերայի 15-րդ տուրում 1։2 հաշվով զիջել է «Լաս Պալմասին»։ Մինչ այդ հանդիպման մեկնարկը «կապտանռնագույնները» նշում էին ակումբի 125-ամյակը։
Իսպանական մամուլն անդրադարձել է Հանսի Ֆլիկի գլխավորած թիմի պարտությանը։
Mundo Deportivo․ 125-ամյակի տոնակատարությունն ավարտվեց ցավալի պարտությամբ, ինչը բարդացնում է Լա Լիգայում չեմպիոնության պայքարը։
Երկու արագ հակագրոհները կոտրեցին թուլացած «Բարսելոնային»։
Sport.es. «Բարսելոնան» չի կարողանում հակահարված գտնել «Լաս Պալմասին»՝ շարունակելով անհաջողությունների շարքն առաջնությունում։
Սանդրոն բացեց հաշիվը, Ռաֆինյան հավասարեցրեց այն, բայց Ֆաբիո Սիլվան հաղթանակ բերեց «Լաս Պալմասին»։
Խիստ քննադատներից մեկը թիմի ավագ Ռաֆինյան էր, որը խաղից հետո չէր զսպել իրան։
«Մենք պետք է վերլուծենք՝ ինչ ենք սխալ անում, որպեսզի կրկին սկսենք հաղթել: Ես կարծում եմ, որ մեր խաղի մակարդակը նվազել է նախկինի համեմատ»: