Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կկայանա Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի հանդիպումը, որում կհանդիպեն Մոսկվայի «Լոկոմոտիվն» ու «Խիմկին»։ Խաղը կկայանա Մոսկվայի RZD Arena (Լոկոմոտիվ) մարզադաշտում և կմեկնարկի ժամը 15:00-ին:
Տանտերերի մկենարկային կազմում խաղադաշտ դուրս կգա Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանը, իսկ պաշտպան Նաիր Տիկնիզյանը խաղը կսկսի պահեստայինների նստարանից:
«Լոկոմոտիվի» մեկնարկային կազմը՝ Լանտրատով, Նենախով, Սիլյանով, Նյամսի, Մոնտես, Բարինով, Բատրակով, Վորոբյով, Պինյաև, Սարվելի, Սևիկյան։
«Լոկոմոտիվը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը։ Թիմը 16 խաղում վաստակել է 34 միավոր։ «Խիմկին» վաստակել է 13 միավոր և զբաղեցնում է 13-րդ տեղը։