Դրագան Ստոյկովիչը հնարավոր է լքի Սերբիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, հաղորդում է Republica-ն։
Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիան փոխարինող է փնտրում մասնագետին և հավանական տարբերակը Մաուրիցիո Սարին է, ով նախկինում մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Լացիոն», «Յուվենտուսը» և «Չելսին»:
Այնուամենայնիվ, դեռ լիովին պարզ չէ, թե արդյոք Սարին պատրաստ է գլխավորել ազգային հավաքական։
Ըստ լուրերի, նա ավելի շատ հակված է աշխատել որևէ ակումբում, հատկապես «Միլանում», եթե Ֆոնսեկան լքի ակումբը։