Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ասել է, թե ինչ է մտածում Չեմպիոնների լիգայի «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղում (1:0) իր թիմի հաղթանակի մասին։
Հանդիպման ճակատագիրը վճռեց 27-րդ րոպեին հյուրերի պաշտպանի ինքնագոլը։
«Իհարկե, մենք ուրախ ենք, քանի որ գիտեինք, թե որքան կարևոր է այս հանդիպումը: Այո, «ՌԲ Լայպցիգը» զրո միավոր ունի Չեմպիոնների լիգայում, բայց մինչև անցած շաբաթ օրը թիմը երկրորդն էր Բունդեսլիգայում և բաց է թողել ամենաքիչ գոլերը։ Մենք գործ ունեինք ուժեղ ու կազմակերպված մրցակցի հետ։
Մեզնից պահանջվում էր հավասարակշռություն պահպանել, բայց այդքան ագրեսիվ ու ճնշող թիմի դեմ հեշտ չէ։ Մեր հիմնական խնդիրն այն է, որ մենք չկարողացանք երկրորդ գոլը խփել, բայց մեր դարպասին էլ մեծ վտանգ չկար»,- ասել է Ինձագին Sky Sport-ին տված հարցազրույցում։