ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի շրջանակներում «Արսենալը» հյուրընկալվել էր «Սպորտինգին»։
Հանդիպման առաջին խաղակեսը մրցակցային չէր, քանի որ «զինագործներն» իրենց մրցակցի դարպասը 3 գոլ էին ուղարկել։
Ընդմիջումից առաջ գոլով աչքի է ընկել լոնդոնյան ակումբի պաշտպան Գաբրիելը։ Բրազիլացին գոլ խփելուց հետո այն տոնել է նույն ոճով, որով վերջի շրջանում աչքի էր ընկնում «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշը՝ ծածկելով դեմքը ձեռքերով։
Նշենք, որ վերջերս «Սպորտինգը» 4։1 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Սիթիին», իսկ շվեդ հարձակվողը հեթ-տրիկ էր գրանցել։
Հատկանշական է նաև այն փաստը, որ ամռանը «Սպորտինգի» հարձակվողը կարող էր տեղափոխվել «Արսենալ»։