Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» չկարողանալով պահպանել հաղթական հաշիվը՝ ոչ-ոքի խաղաց «Ֆեյենորդի» հետ՝ 3:3:
Էրլինգ Հոլանդի դուբլին, ինչպես նաև Իլկայ Գյունդողանի խփած գոլին պատասխանեցին Անիս Հաջ Մուսան, Սանտյագո Խիմենեսը և Դավիդ Գանցկոն։
Նշենք, որ հաջորդ տուրում «քաղաքաբնակները» կմրցեն Թուրինի «Յուվենտուսի» հետ։ Խաղը կկայանա դեկտեմբերի 11-ին։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․