Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում են Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կապտանռանգույնների» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը անձամբ է հետաքրքրված է 29-ամյա գերմանացու ծառայություններով և ակումբի ղեկավարությանը խնդրել է հնարավորության դեպքում նրան ձեռքբերել։
Գորեցկայի գործող պայմանագրի ժամկետը մյունխենյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։
Ընթացիկ մրցաշրջանում Գորեցկան «Բավարիայի» կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։