Մադրիդի «Ռեալը» պատրաստ է վարձակալությունից վերադարձնել Մարտին Էդեգորին։ Նա խաղում է «Ռեալ Սոսիեդադում»։
AS-ի տեղեկություններով՝ «արքայական» ակումբում մտադիր են մյուս մրցաշրջանում հնարավորություն տալ Էդեգորին պայքարելու մեկնարկային կազմում տեղի համար։
Սակայն ակումբում գտնում են, որ վերջնական որոշումը պետք է կայացնի ինքը՝ Էդեգորը։ «Ռեալ Սոսիեդադը» ցանկանում է, որպեսզի երիտասարդ նորվեգացին ևս մեկ մրցաշրջան անցկացնի իրենց շարքերում։
Էդեգորը արդեն երկար տարիներ է, ինչ «Ռեալում» է, սակայն մշտապես վարձակալությամբ խաղում է այլ թիմերում։