«Բարսելոնան» առաջիկա ամռանը փորձելու է վերադարձնել հարձակվող Նեյմարին, ով թիմից հեռացել էր 2017 թվականի ամռանը։
Sportsmole-ի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը խոստացել է 28-ամյա ֆուտբոլիստին, որ կգնի իր տրանսֆերը, որպեսզի Նեյմարը չտեղափոխվի «Ռեալ»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» պատրաստ է փոխանակել Նեյմարին հարձակվող Անտուան Գրիզմանի հետ։
Նախորդ ամառ «Բարսելոնան» բազմաթիվ քայլեր ձեռնարկեց Նեյմարին գնելու համար, սակայն տրանսֆերն իրականացնելը չհաջողվեց կատալոնական ակումբին։