Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրի ՊՍԺ-ի դեմ հանդիպման նախօրեին չի համաձայնել այն կարծիքին, որ փարիզցիների ներկայիս կազմը ամենաթույլն է վերջին տարիներին՝ Նեյմարի, Լիոնել Մեսսիի և Կիլիան Մբապեի հեռանալուց հետո։
«Սա միանշանակ ՊՍԺ-ի վերջին տարիների ամենաթույլ կազմը չէ։ Սա անհավանական տաղանդավոր թիմ է: Այս խաղացողներից ոմանք առաջիկա տարիներին կխաղան շատ բարձր մակարդակով և, հավանաբար, կհասնեն Մեսսի, Նեյմարի և Մբապեի մակարդակին, որոնք պատմության լավագույններից են»,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն:
Թիմերի միջև հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին Մյունխենում և կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին: