Գրեհեմ Փոթերը կարող է գլխավորել «Լեսթերը». «Չելսիի» և «Բրայթոնի» նախկին գլխավոր մարզիչը այն թեկնածուների թվում է, որոնց «Լեսթերը» դիտարկում էր վերջին շաբաթներին՝ փոխարինելու Սթիվ Կուպերին, ով պաշտոնանկ արվեց կիրակի օրը։
Այդ մասին հայտնում է լրագրող Գրեհեմ Բեյլին:
Նշվում է, որ «Լեսթերը» մոտ էր Փոթերին նշանակելուն դեռ ամռանը։
Այս մրցաշրջանում «աղվեսները» Պրեմիեր լիգայի 16-րդ տեղում են՝ 12 տուրում վաստակելով 10 միավոր։