Այսօր երեկոյան Շենգավիթի «Ջունիոր սպորտում» կայանալիք «Փյունիկ»-«Նոա» հանդիպման տոմսերն այլևս հասանելի չեն:
Այս մասին հայտնում է տանտերերի մամուլի քարտուղարությունը:
Տոմսերը բաշխվել են «Փյունիկի» ակադեմիայի սաների, «Սեկտոր 18» ֆան շարժման անդամների, այլ երկրպագուների, մրցակից թիմի և նրանց երկրպագուների միջև:
««Փյունիկը» իր տնային հանդիպումներն անցկացնում է ստադիոնում, որտեղ տեղերը խիստ սահմանափակ են. այն տեղավորում է առավելագույնը 1100 հանդիսական: Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Հանդիպումը կկայանա նոյեմբերի 24-ին և կմեկնարկի 19։00-ին։ Ավելի վաղ, երևանյան թիմը հայտնել էր՝ Հայաստանի Պրեմեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված «Փյունիկ»-«Նոա» հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով, որոնք երկրպագուները պետք է ստանային մարզադաշտ մուտք գործելիս: