Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով։
Այդ մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․
«Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք ԱՆՎՃԱՐ ստանալ մարզադաշտ մուտք գործելիս»,- ասված է հայտարարության մեջ:
Հանդիպումը կկայանա նոյեմբերի 24-ին և կմեկնարկի 19։00-ին։