Պեպ Գվարդիոլան հիշել, որ միայն «Մանչեսթեր Սիթին» է նվաճել Պրեմիեր լիգայի 4 անընդմեջ տիտղոս։ Մանչեսթերյան թիմը բոլոր մրցաշարերում վերջին ամսին պարտվել է 4 հանդիպում անընդմեջ։
«Երբ ինը տարի աշխատում ես մեկ ակումբում, ապրում ես բոլոր սցենարներով, բոլոր հնարավոր իրավիճակներով:
Դուք կարող եք պարտվել չորս հանդիպում անընդմեջ, բայց միևնույն ժամանակ կարող եք հաղթել Պրեմիեր լիգայի չորս տիտղոս անընդմեջ։ Տարբերությունն այն է, որ թիմերի մեծամասնությունը կարող է տարբեր մրցաշարերում չորս հանդիպում անընդմեջ պարտվել, բայց միայն մեկ թիմ է չորս անգամ անընդմեջ հաղթել Անգլիայի առաջնություններում:
Այսպիսով, դա պարզապես տեղի ունեցավ: Սա եղե՞լ է մեկ մրցաշրջանի ընթացքում: Ոչ։ Բայց երբ ութ կամ ինը տարի ես անցկացնում մեկ վայրում, այո, երկու բան էլ կարող է լինել»,- մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչին BBC-ն: