Լուչիանո Սպալետին կարող է գլխավորել Միլանի համանուն թիմը, հայտնում է Corriere Dello Sport-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, ակումբը նախատեսում է հաջորդ մրցաշրջանը սկսել նոր գլխավոր մարզչով:
Այն բանից հետո, երբ «ռոսոներիներին» չհաջողվեց համաձայնության գալ «ՌԲ Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի հետ, որոշվեց բանակցել Սպալետիի հետ:
61-ամյա մասնագետը ժամանակին աշխատել է «Զենիթում», «Ինտերում» և «Ռոմայում»: