Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը Ավստրիայի հետ ԱԱ-2027-ի ընտրական փուլից առաջ գրառում է կատարել իր էջում:
«Սիրելի՛ հայրենակիցներ, նոյեմբերի 24- ին՝ կիրակի օրը՝ ժամը 18:00-ին, կայանալու է Բասկետբոլի Աշխարհի առաջնության նախընտրական փուլի Հայաստան-Ավստրիա հանդիպումը։ Այդ օրը բասկետբոլի բոլոր սիրահարներն ու մարզասերներն ականատես են դառնալու թեժ ու դիտարժան մրցապայքարի, քանզի մեր թիմը հանդիպում է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ: Մենք ևս ունենք ուժեղ ազգային թիմ, կատարված է լուրջ նախապատրաստական աշխատանք և մենք մեր բասկետբոլիստներից ակնկալում ենք լավագույն արդյունքներ:
Սա լինելու է ներքին համերաշխության, միասնական աջակցության ու անմոռանալի տպավորություններով հարուստ մարզական երեկո: Մեր թիմն ունի երկրպագուների բուռն աջակցության կարիքը։ Սիրո՛վ բոլոր մարզասերներին հրավիրում եմ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա գտնվելու դիտարժան այս խաղին և մեր ներկայությամբ աջակցելու մեր բասկետբոլիստներին: Կհանդիպենք նոյեմբերի 24-ին»,- ասվում է նրա գրառման մեջ:
Նշենք՝ հանդիպման տոմսերը կարող եք ձեռք բերել հավելվածով: Խաղը կկայանա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և կսկսվի 18։00-ին։ Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 5000, 7000 դրամ:
Բասկետբոլի աշխարհի 2027 թվականի առաջնության ընտրական առաջին փուլի C խմբում Ավստրիայի հավաքականը հյուրընկալվելիս 99:63 հաշվով հաղթել է Ալբանիային՝ բարձրանալով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական: