Սերիա Ա-ն հունիսի 1-ից 10-ը կբացի հատուկ տրանսֆերային պատուհան, որը թույլ կտա ակումբներին ֆուտբոլիստներ ձեռք բերել 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունից առաջ:
Այդ մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ ՖԻՖԱ-ն հայտարարել էր, որ ֆուտբոլում լրացուցիչ ամառային տրանսֆերային պատուհան է լինելու։
Նորամուծությունը կապված է Աշխարհի ակումբային առաջնության հետ։ Լրացուցիչ տրանսֆերային պատուհանը կգործի 2025 թվականի հունիսի 1-ից մինչև հունիսի 10-ը, մինչդեռ մրցաշարը մեկնարկում է հունիսի 15-ին:
Լիգաներն իրենք պետք է որոշում կայացնեն՝ ցանկանում են արդյոք կիրառել այդ լրացուցիչ տրանսֆերային պատուհանը, թե ոչ։