Անգլիական գրանդը հետաքրքրություն է ցուցաբերում «Ռեալ Սոսյեդադի» վինգեր Տակեֆուս Կուբոյի նկատմամբ և միացել է ֆուտբոլիստի տրանսֆերային մրցավազքին։
Ըստ Fichajes-ի՝ ճապոնացի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլը» և պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 80 միլիոն եվրո։ Նշվում է, որ «Ռեալ Սոսյեդադը» դժվար թե կարողանա հրաժարվել նման առատաձեռն առաջարկից։
23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում են նաև Լոնդոնի «Տոտենհեմն» ու Մադրիդի «Ատլետիկոն», հայտնում է Japanese Football-ը։
Ճապոնացու պայմանագրում նախատեսված է 60 միլիոն եվրոյի կլաուսուլայի կետ: Transfermarkt-ի մասնագետները Տակեֆուսա Կուբոյի տրանսֆերային արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո։