Հայտնի է դարձել, թե երբ կարող է «Բարսելոնան» վերադառնալ իր հարազատ մարզադաշտ «Սփոթիֆայ Կամպ Նոու»։
Իսպանացի լրագրող Խավի Միգելի տեղեկություններով՝ «կապտանռնագույնները» կարող են իրենց առաջին տնային հանդիպումը անցկացնել վերանորոգված մարզադաշտում փետրվարի 2025 թվկանի 16-ին: Այդ օրը Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը կխաղա «Ռայո Վալեկանոյի» հետ։
Հիշեցնենք, որ «Սփոթիֆայ Կամպ Նոուն» այժմ վերակառուցման փուլում է։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ցանկանում է իր մարզադաշտ վերադառնալ մինչև ընթացիկ օրացուցային տարվա ավարտը։