Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կիսվել է Լիոնել Մեսսիի հետ կապված հիշողություններով։
«Բեռլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի («Յուվենտուս» — «Բարսելոնա», 2015 թվականի), առաջին խաղակեսի ավարտից հետո Լեոն մոտեցավ ինձ՝ մարզաշապիկ խնդրելու համար։ Ինձ ապշեցրեց նրա այդ քայլը, քանի որ Մեսսին համաշխարհային ֆուտբոլի խորհրդանիշն է։ Այս դրվագն իսկապես հուզեց ինձ»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում լրագրող Ջորջիո Մուսոն։
Հիշեցնենք, որ 2015 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Բարսելոնան» 3։1 հաշվով հաղթել էր «Յուվենտուսին»։ Ջանլուիջի Բուֆոնը կարիերան ավարտեց 2023 թվականի ամռանը։ Նրա վերջին ակումբը եղել է «Պարման»: