Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Էդեր Միլիտաոն բարեհաջող վիրահատության է ենթարկվել՝ ծնկի խաչաձև կապանների պատռվածքից հետո։ Շուտով պաշտպանը կսկսի վերականգնողական ծրագիր: Այս մասին հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ բրազիլացին վնասվածք էր ստացել նոյեմբերի 9-ին «Օսասունայի» հետ Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրի խաղում (4:0): Ֆուտբոլիստը երկրորդ անգամ է նման վնասվածք ստացել իր կարիերայում՝ 2023 թվականի օգոստոսից հետո, երբ նա 7 ամսով բացակայեց:
Այս մրցաշրջանում Միլիտաոն ակումբի կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։