Մադրիդի «Ռեալի» 28-ամյա կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը ձմռանը կարող է փոխել ակումբը։ Այս մասին հայտնում է Diario AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստն այս մրցաշրջանում շատ քիչ խաղային պրակտիկա է ստանում, ինչի պատճառով կրկին արդիական է դարձել նրա հնարավոր հեռանալու հարցը։
Ամենայն հավանականությամբ, կիսապաշտպանը կվերադառնա «Բետիս» ։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Սեբալյոսը «Ռեալի» կազմում անցկացրել է վեց հանդիպում, սակայն կիսապաշտպանը ոչ մի արդյունավետ գործողություն չի կատարել։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը: