«Սպորտինգի» վինգեր Ջովանի Կենդան կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»:
Ինչպես տեղեկացնում է Mail Sport-ը, անգլիական գրանդը հետաքրքրված է 17-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստին հրավիրելու հարցում: Ֆուտբոլիստի պայմանագրում առկա է 100 մլն եվրոյի կլաուսուլայի կետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբեն Ամորիմը լքել էր «Սպորտինգի» գլխավոր մարզչի պաշտոնը և գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ընթացիկ մրցաշրջանում Կենդան մասնակցել է 18 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։