Ազգերի լիգայի խաղարկության A լիգայի 2-րդ խմբում կայացան վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումները։
Տուրի կենտրոնական խաղում Ֆրանսիան հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթանակի հասավ Իտալիայի նկատմամբ։
«Եռագույնների» կազմում դուբլ ձևակերպեց Ադրիեն Ռաբյոն, իսկ Լուկա Դինի տուգանայինից գոլը ի վերջո գրանցվեց Իտալիայի հավաքկանի դարպասապահ Գուլիելմո Վիկարիոյի անվան դիմաց։ «Սկուադրա աձուրայի» միակ գնդակը հեղինակեց Անդրեա Կամբիասոն։
Զուգահեռաբար ընթացող խաղում Բելգիան անակնկալ պարտություն կրեց Իսրայելի ընտրանուց (0:1): Տանտերերի կազմում հանդիպման միակ և հաղթական գոլը հեղինակեց Յարդեն Շուան։
Նշենք, որ Ֆրանսիան ու Իտալիան դեռ նախորդ տուրում էին ապահովել իրենց տեղը փլեյ-օֆֆում։ Բելգիան փլեյ-օֆֆի ուղեգրի համար կպայքարի B լիգայի թիմերից մեկի հետ, իսկ Իսրայելը հաջորդ խաղարկությունում հանդես կգա B լիգայում։
A լիգայի 2-րդ խմբի աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝