Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կասկածում է, թե արդյոք անհրաժեշտ է նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել գալիք ձմռանը։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանական գրանդի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին և ակումբի տնօրեն Խոսե Անխել Սանչեսը, ընդհակառակը, ցանկանում են, որ ակումբը նոր խաղացողների հրավիրի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Մադրիդյան ակումբում ամենից շատ ուժեղացման կարիք ունեցող դիրքը կենտրոնական պաշտպանությունն է։ «Ռեալում» կարծում են, որ այդ դիրքում երաշխավորված որակ ապահովող խաղացողը կարող է լինել սաուդյան «Ալ-Նասր»-ի ֆուտբոլիստ Էյմերիկ Լապորտը։ Սակայն այս գործարքը կարող է բարդանալ ֆինանսական գործոնների պատճառով։