Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է «Վեսթ Հեմի» վինգեր Մոհամեդ Կուդուսի ծառայություններով, հայտնում է FourFourTwo-ն։
Աղբյուրի համաձայն, «Վեսթ Հեմը» չի ցանկանում բաց թողնել եզրային հարձակվողին շուկայական արժեքի դիմաց, սակայն «զինագործները» դիտարկում են խաղացողի պայմանագրում նշված 100 միլիոն եվրո հրաժարագինը վճարելու տարբերակը:
Transfermarkt պորտալը 24-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: Վինգերի պայմանագիրը «Վեսթ Հեմի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ:
Այս մրցաշրջանում Կուդուսն ակումբի կազմում անցկացրել է 10 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
Պրեմիեր լիգայում «Արսենալը» 19 միավորով չորրորդն է, «Վեսթ Հեմը» 12 միավորով 14-րդն է։