Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան ամփոփել է Ազգերի լիգայի խմբային փուլում Լեհաստանի դեմ խաղի արդյունքները (5:1)։
«Շատ ուրախ եմ, որ առաջին տեղն ենք զբաղեցրել խմբում, սա մեր նպատակն էր։ Մենք զվարճալի ժամանակ անցկացրինք, շատ գոլեր խփեցինք, և երբ մենք այսպես ենք խաղում, անհնար է կանգնեցնել մեր թիմին։ Խաղի առաջին կեսը բավականին վատն էր, բայց երկրորդը՝ լավը, և մենք ուրախ ենք հաղթանակի համար։
Մենք չկարողացանք Լեհաստանի վրա այն ճնշումը գործադրել, որը ցանկանում էինք, բայց երկրորդ խաղակեսում կարողացանք ամեն ինչ ուղղել և բարելավել իրավիճակը», — մեջբերում է Սիլվայի խոսքերը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Պորտուգալիան 13 միավորով զբաղեցնում է առաջին հորիզոնականը Ա լիգայի 1-ին խմբում, Լեհաստանը 4 միավորով երրորդ տեղում է։