Ուրուգվայի հավաքականը հաղթանակ է տարել Կոլումբիայի դեմ խաղում՝ աշխարհի 2026 թվականի առաջնության հարավամերիկյան ընտրական փուլի շրջանակներում։ Խաղը կայացել է Մոնտեվիդեոյում և ավարտվել 3:2 հաշվով։
Կոլումբիացիները առաջինն են բացել խաղի հաշիվը՝ շնորհիվ Խուան Կինտերոյի հզոր հեռահար հարվածի, որն անակնկալի է բերել ուրուգվայցի դարպասապահ Սերխիո Ռոչետին։ Երկրորդ խաղակեսում հանդիպման ընթացքը շրջել է հետաքրքիր ինքնագոլը։
Դավինսոն Սանչեսը, փորձելով կանխել ուրուգվայցիների հարձակումը, սահընկման արդյունքում գնդակն ուղարկել է սեփական դարպասը։ Երկու րոպե անց Ռոդրիգո Ագիրեն առաջ է մղել Ուրուգվային, իսկ ավելացված ժամանակում թիմերը փոխանակվեցին գոլերով։
Վերջին 5 տուրում Մարսելո Բիելսայի գլխավորած թիմը 3 գոլային ոչ-ոքի է խաղացել, ինչպես նաև պարտվել Պերուին նվազագույն հաշվով։
Նոյեմբերի 20-ին Ուրուգվայը կհանդիպի Բրազիլիայի հետ արտագնա խաղում, իսկ Կոլումբիան կընդունի Էկվադորին։