Կրիշտիանու Ռոնալդուն դեղին քարտ ստացավ Լեհաստանի դեմ խաղում: Դա տեղի ունեցավ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում:
Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը զայրացավ, երբ 11 մետրանոց չնշանակվեց Յան Բեդնարեկի հետ շփումից հետո:
Կրիշտիանուն ձեռքերով սուր շարժումներ էր անում և դժգոհություն էր արտահայտում: Գլխավոր մրցավար Դոնատաս Ռումշասը դեղին քարտ ցույց տվեց Ռոնալդուին ոչ մարզական վարքի համար: