Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական խաղում Պարագվայի հավաքականը ընդունել է Արգենտինային։ Հանդիպումը կայացել է Ասունսիոնում՝ «Դեֆենսորես դել Չակո» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Պարագվայի հավաքականի կազմում գոլի հեղինակ են դարձել Առնալդո Անտոնիո Սանաբրիան և Օմար Ալդերետեն: Արգենտինայի հավաքականի միակ գոլը խփել է Լաուտարո Մարտինեսը։
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
Արգենտինայի հավաքականը 22 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Պարագվայն իր հերթին 16 միավորով հինգերորդ տեղում է։
Հաջորդ խաղում Արգենտինայի հավաքականը կխաղա Պերուի, իսկ Պարագվայը՝ Բոլիվիայի հետ։
Տուրի մյուս խաղում Էկվադորը սեփական հարկի տակ ընդունել է Բոլիվիային և 4 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
24-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտ է ստացել հյուրերի կենտրոնական պաշտպան Խոսե Սագրեդոն։ Երկու րոպե անց հաշիվը 11 մետրանոցից բացել է էկվադորցի հարձակվող Էներ Վալենսիան։ Երկու րոպե անց հարձակվող Գոնսալո Պլատան Վալենսիայի փոխանցումից հետո կրկնապատկել է հաշիվը։ 49-րդ րոպեին Պլատան դուբլի հեղինակ է դարձել՝ կրկին գրավելով Վալենսիայի փոխանցումից։ 61-րդ րոպեին կիսապաշտպան Ալան Մինդան սահմանել է հանդիպման վերջնահաշիվը։