Լա լիգայի 12-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ (1:0) հանդիպման ընթացքում «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեջքի վնասվածք է ստացել և չի մեկնել Լեհաստանի հավաքական։ Սակայն ազգային թիմի բժիշկները կարծում են, որ հարձակվողը վնասվածք է ստացել շատ ավելի վաղ։
Լեհաստանի հավաքականի գլխավոր բժիշկ Յացեկ Յարոշևսկին ասել է, որ խաղացողը երկար ժամանակ առողջական խնդիրներ ուներ, որոնք խրոնիկական բնույթ են կրել, իսկ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում մեջքին ստացած հարվածը ի ցույց է դրել 36-ամյա խաղացողի բոլոր խնդիրները։
«Ռոբերտը վաղուց խնդիրներ ունի մեջքի, մասնավորապես գոտկատեղի հատվածում: «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում նրա ստացած հարվածը բացահայտել է նրա կուտակված մյուս վնասվածքները։ Այժմ նա պետք է բաց թողնի 10 օր և մարզվի անհատական ծրագրով»,- Յարոշևսկի խոսքերն է մեջբերում WP Sportowe Fakty-ին։