Մյունխենի «Բավարիան» պատրաստ է դիտարկել թիմի հիմնական երեք խաղացողների՝ Լերոյ Զանեի, Քինգսլի Կոմանի և Սերժ Գնաբրիի վաճառքը, եթե շահավետ առաջարկներ ստանա նրանց համար: Այս մասին հայտնում է Bayern & Germany-ն։
Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբն անպայման կփորձի վաճառել երեք եզրայիններից առնվազն մեկ խաղացողի՝ աշխատավարձի ծախսերը նվազեցնելու համար։ Նշվում է, որ Զանեն, Գնաբրին և Կոմանը ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից են՝ տարեկան ստանալով մոտ 60 միլիոն եվրո:
«Բավարիան» գլխավորում է Բունդեսլիգայի 2024/2025 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը։ Վենսան Կոմպանիի թիմը 10 խաղից հետո վաստակել է 26 միավոր։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․