«Կոմոյի» արգենտինացի կիսապաշտպան Նիկոլաս Պասն այս մրցաշրջանի ռեկորդ է սահմանել Ա Սերիայում:
20-ամյա ֆուտբոլիստը գոլային 8 հնարավորություն է ստեղծել իր թիմակիցների համար «Ջենոայի» դեմ խաղում (1-1):
Opta-ի փոխանցմամբ՝ սա ռեկորդային ցուցանիշ է Իտալիայի ընթացիկ առաջնությունում։ Նախորդ ռեկորդակիրներն էին Ադեմոլա Լուկմանը (Ատալանտա), Անտե Ռեբիչը (Միլան) և Խուան Միրանդան (Բոլոնիա)՝ 6 գոլային հնարավորություն մեկ խաղում։
Պասը «Կոմո» է տեղափոխվել այս մրցաշրջանի մեկնարկից առաջ Մադրիդի «Ռեալից»: Արգենտինացին Ա Սերիայի 11 խաղում խփել է մեկ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։