Անգլիացի ֆուտբոլիտուհուն տրանսգենդեր մրցակցին վիրավորելու համար 12 խաղյա որակազրկում է սպառնում, հայտնում է The Telegraph-ը։ Աղջկա անունը, ինչպես իր ակումբինը, անհայտ է ՝ անգլուհին ընդամենը 17 տարեկան է։
Ֆուտբոլիստի խոսքով՝ ինքը պարզապես անհանգստացել է իր առողջության համար։ «Ես մտահոգություն հայտնեցի լուրջ վնասվածք ստանալու վտանգի կապակցությամբ: Ի վերջո, ես 17 տարեկան եմ, բայց պետք է խաղայի կենսաբանական տղամարդու դեմ՝ ինձնից շատ ավելի մեծ ու ուժեղ։ Դա անվտանգության խնդիր էր։ Ես չէի ցանկանում վնասվածք ստանալ մրցաշրջանի սկզբում»,- ասել է նա՝ ի պաշտպանություն իր նամակում:
Իրականում, ոչ մի առանձնահատուկ բան չի եղել։ Աղջիկը պարզապես հարցրել իր մրցակցին. «դու տղամա՞րդ ես»: Հաշվի առնելով, որ նա ուներ մորուք և հաղթանդամ կազմվածք, հարցը միանգամայն տրամաբանական էր։
Տարածաշրջանի ֆուտբոլային ասոցիացիան, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հետաքննություն է սկսել։ Ակումբը, որում խաղում է տրանսգենդեր ֆուտբոլիստը, բողոքել է` դրդված «վիրավորանքից»։ Վերջինս, ի դեպ, պատրաստակամորեն ցուցմունք է տվել ու աղջկան մեղադրել մշտական տրանսֆոբիայի մեջ։ Այժմ ֆուտբոլիստուհուն սպառնում է 12 խաղյա որակազրկում: