«Բարսելոնայի» ղեկավարությունը մտավախություն ունի, որ ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանա հունվարին գրանցել կիսապաշտպան Դանիել Օլմոյին այս մրցաշրջանի երկրորդ հատվածում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կապտանռնագույնների» վիճակը բարդանում է նրանով, որ նրանք Nike-ի հետ հովանավորչական պայմանագրից գումար կստանան սպասվածից ավելի ուշ։ Բացի այդ, ակումբն ակնկալում է, որ թիմի պաշտպան Անդրեաս Քրիստենսենն այս ամիս կապաքինվի վնասվածքից, իսկ հետո ակումբը նրան նույնպես գրանցելու խնդիր կունենա։
Ընդգծվում է, որ այս պահին կատալոնական ակումբը հնարավորություններ ունի գրանցելու նշված երկու խաղացողներից միայն մեկին։
Ընթացիկ մրցաշրջանում Օլմոն կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։