«Բալթիկայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը մեկնաբանել է իր թիմի՝ Ռուսաստանի գավաթից դուրս մնալը: Կալինինգրադցիները «Ռեգիոնների ուղու» 1/8 եզրափակիչ փուլում 0։1 հաշվով պարտվել են «Ուրալին» ու լքել մրցաշարը։
«Ի՞նչը չստացվեց: Ամեն ինչն ընդհանրապես: Ես ամաչում եմ այս տեսակի ֆուտբոլից, ամաչում եմ որակից։ Ես չեմ ընդունում արդյունքը. մենք կարող էինք հաղթել, պարտվել կամ ոչ-ոքի խաղալ: Նույն տրամադրությամբ կգայի այստեղ։ Ես ամաչում էի, որ այս թիմի գլխավոր մարզիչն եմ, ցավոք սրտի։ Աշխատանքը վերջ չունի»,- ասել է Տալալաևը մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Բալթիկան» դուրս էր եկել Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակիչ, որտեղ 1:2 հաշվով պարտվել էր «Զենիթին»:
Անդրեյ Տալալաևը 2018/19 մրցաշրջանում գլխավորել է Երևանի «Փյունիկը»: