Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում կայացած «Ռեալ Մադրիդ» — «Բարսելոնա» խաղից հետո (0:4) սոցցանցերում հետաքրքիր տեսանյութ է հայտնվել կատալոնական ակումբի հաղթական հանդերձարանից։
Տեսանյութում երևում է, որ «Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի բերանից ծուխ է դուրս գալիս։ Հավանաբար, լեհը ծխախոտ է օգտագործել «Սանտիագո Բեռնաբեուի» հանդերձարանում։ Նախկինում Շչեսնին խոստովանել էր, որ երբեմն ծխում է նյարդերը հանգստացնելու համար։
Հիշեցնենք, որ լեհ դարպասապահը կատալոնական ակումբի շարքերը համալրել է թիմի հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի ծնկի խաչաձև կապանների պատռվածքից հետո։