Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ խաղում Մադրիդի «Ռեալի» որոշ երկրպագուներ ռասայական վիրավորանքներ են հասցրել կատալոնական ակումբի իսպանացի հարձակվող Լամին Յամալի հասցեին։
Կիրակի՝ հոկտեմբերի 26-ին Լա Լիգան հայտարարություն է տարածել. Այնտեղ նշվում է, որ «Սանտյագո Բեռնաբեուում» տեղի ունեցած վիրավորանքների միդադեպի վերաբերյալ անհապաղ ոստիկանություն դիմելու մտադրության մասին։ Լա Լիգան դատապարտել է Մադրիդի «Ռեալի» երկրպագուների անթույալտրելի պահվածքը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» արտագնա խաղում 4։0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։ Գոլերի հեղինակներ են դարձել Ռոբերտ Լևանդովսկին (դուբլ), Լամին Յամալը և Ռաֆինյան։