«Ինտերի» հետ Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրի հանդիպումից առաջ Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան խոսել է ընթացիկ առաջնության ֆավորիտների մասին։
Հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 27-ին։
«Դեռևս մեծ տարբերություն կա՞ «Ինտերի» և «Յուվենտուսի» միջև: Սա փաստ է։ Օբյեկտիվորեն կարող ենք ասել, որ «Ինտերն» ու «Նապոլին» ֆավորիտներ են Ա Սերիայի չեմպիոնական տիտղոսի համար պայքարում»,- Մոտայի խոսքերն է մեջբերում Footbal Italia-ն:
Այս պահին «Ինտերը» առաջնությունում երկրորդ տեղում է։ Սիմոնե Ինձագիի թիմը ութ խաղից հետո վաստակել է 17 միավոր։ «Նապոլին» առաջնության առաջատարն է։