Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները հրաժարվել են մասնակցել հետխաղյա մամուլի ասուլիսին Լա Լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնայից» 0:4 հաշվով կրած խոշոր պարտությունից հետո: Այս մասին հայտնում է իսպանական El Chiringuito պարբերականի լրագրող Էդու Ագիրը:
Աղբյուրի համաձայն՝ խաղից հետո «Ռեալի» կողմից հարցազրույցին մասնակցել է միայն գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին: Նշվում է, որ լրատվամիջոցները ցնցված են ֆուտբոլիստների նման վարքագծից՝ համարելով, որ ակումբը չի դրսևորում առաջատարի պահվածք ոչ խաղադաշտում, ոչ էլ դրա սահմաններից դուրս:
11 խաղից հետո Մադրիդի ակումբը վաստակել է 24 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում: «Բարսելոնան» վաստակել է 30 միավոր և առաջին տեղում է: