Մադրիդի «Ռեալի» հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան վնասվածք է ստացել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում (5:2): «Արքայական» ակումբի կայքը հայտնում է, որ բելգիացու մոտ ախտորոշվել է ձախ ոտքի հաղորդիչ մկանի վնասվածք։
Վերականգնման ժամկետը չի նշվում, սակայն AS-ը հաղորդում է , որ Կուրտուան բաց կթողնի Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ հանդիպումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մադրիդյան ակումբը հայտարարություն էր տարածել թիմի բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Գոեսի վնասվածքի վերաբերյալ։
Խաղը կկայանա հոկտեմբերի 26-ին Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մրզադաշտում, Երևանի ժամանակով 23։00-ին։