Արգենտինայի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում «Բոկա Խունիորսը» հաղթել է «Խիմնասիա և Էսգրիմային»։ Տիտղոսակիր ակումբը հաղթել է մրցակցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով (1:1, 2:1)։
Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ով խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից և փոխարինվել 63-րդ րոպեին։
Վերջինս իր նախկին թիմի դեմ խաղի մեկնարկային րոպեներին կատարած կոպիտ սահընկման պատճառով կարող էր ծանր վնասվածք հասցնել մրցակցի հարձակվող Էդինսոն Կավանիին։ Հանդիպման մրցավարը կոպիտ դրվագից հետո զգուշացրել է Բալեկյանին դեղին քարտով։
😳El PATADÓN del #ExBoca Norberto Briasco a Edinson #Cavani.
🟨Vio la amarilla el jugador de Gimnasia.pic.twitter.com/vYJoduwdeQ
— Boca Juniors — La12Tuittera (@la12tuittera) October 24, 2024