«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրի հանդիպումից հետո շնորհավորել է «Բարսելոնային» հաղթանակի կապակցությամբ։ Հանդիպումն ավարտվել է կատալոնացիների հաղթանակով՝ 4։1 հաշվով։
«Շնորհավորում եմ «Բարսելոնային»։ «Բարսան» այժմ Եվրոպայի լավագույն թիմն է, ուստի զարմանալի չէ, որ արդյունքն այսպիսին է ստացվել»,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Երեք խաղից հետո «Բարսելոնան» վաստակել է 6 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը։ «Բավարիան» ունի 3 միավոր և զբաղեցնում է 24-րդ տեղը։
Մրցաշարային աղյուսակը՝ այստեղ