Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի լիգայի փուլի 3-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Յանգ Բոյս»-«Ինտեր» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ Սիմոնե Ինձագիի թիմի։ Հաղթական գոլն իր ակտիվում գրանցեց Մարկուս Թյուրամը։
Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը՝ փոխարինվելով 61-րդ րոպեին։
Շվեյցարական ակումբը դեռ միավոր չի վաստակել ՉԼ-ում, միլանյան թիմն ունի 7 միավոր։
Մրցաշարային աղյուսակը՝