Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ռոդրիգոն, ամենայն հավանականությամբ, չմասնակցի Իսպանիայի առաջնության շրջանակում «Բարսելոնայի» հետ կայանալիք հանդիպմանը վնասվածքի պատճառով, հայտնում է Mundo Deportivo-ն:
Ռոդրիգոն փոխարինվել է Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի «Բորուսիա Դորտմունդի» հետ հանդիպման երկրորդ խաղակեսի վերջում (5:2):
Հաղորդվում է, որ բրազիլացին վնասել է ծնկի ջիլը, և առաջին հետազոտությունը կանցկացնի այսօր՝ հոկտեմբերի 23-ին, իսկ հինգշաբթի նրան կենթարկեն ՄՌՏ հետազոտության՝ վնասվածքի լրջության աստիճանը պարզելու համար:
«Ռեալը» կընդունի «Բարսելոնային» հոկտեմբերի 26-ին։