Ալբանիայի Տիրանա քաղաքում շարունակում է ընթանալ ըմբշամարտի Մ23 տարեկանների Աշխարհի առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Խաչատրյանը (72 կգ) եզրափակիչում 1-3 հաշվով զիջեց Գեորգի Չխիկվաձեին և դարձավ ԱԱ-ի արծաթե մեդալակիր։
Խաչատրյանը երեկ 9-0 հաշվով հաղթել էր շվեդ մրցակցին և դուրս եկել ԱԱ-ի եզրափակիչ։
Այսօր Ալբերտ Վարդանյանը (130 կգ) կիսաեզրափակիչում պարտվեց ռուսաստանցի մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար։
Արման Վարդանյանը (63 կգ) զիջեց կիսաեզրափակիչում Մոլդովան ներկայացնող մարզիկին և վաղը ևս կպայքարի բրոնզե մեդալի համար։